Հոդված 89. Գույքի հափշտակումը խարդախության միջոցով
Հոդված 89. Գույքի հափշտակումը խարդախության միջոցով
Ուրիշի գույքին տիրանալը կամ գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով (խարդախություն)`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով մեկ հազարից մինչև երեք հազար դրամ:
Խարդախությունը, որ կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով`
պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
Խարդախությունը, որ կատարվել է խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև տասը տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:
Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առնձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասներկու տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:
(29.12.82, 11.05.92 խմբագրությամբ)