Հոդված 92. Գույքի մանր հափշտակում
Հոդված 92. Գույքի մանր հափշտակում
Գույքի մանր հափշտակումը գողության (բացի անձնական գույքից), յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ խարդախության միջոցով, որ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կամ սույն հոդվածով նախկինում դատապարտված անձի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով մինչև տասը հազար դրամ:
(28.04.78, 28.10.81, 23.02.83, 25.07.88, 11.05.92 խմբագրությամբ)