Հոդված 96. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
Հոդված 96. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը` պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով մեկ հազարից մինչև երկու հազար դրամ:
Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որ կատարվել է հրկիզման կամ հանրության համար վտանգավոր այլ եղանակով կամ առաջացրել է մարդկային զոհեր կամ խոշոր վնաս է պատճառել կամ այլ ծանր հետևանքներ է ունեցել, ինչպես նաև անտառային զանգվածներն ու խոշոր չափերի հասնող ցանքերը ոչնչացնելը կամ վնասելը`
պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև տասը տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:
(29.05.64, 29.12.82, 11.05.92 խմբագրությամբ)