Հոդված 116
Հոդված 116.
Գնդի ֆիզիկական պատրաստության և սպորտի պետը ենթարկվում է գնդի հրամանատարի տեղակալին: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է ֆիզիկական պատրաստության և սպորտի կազմակերպման համար և պարտավոր է`
- ամենօրյա հսկողություն իրականացնել ստորաբաժանումներում ֆիզիկական պատրաստության և մարզական միջոցառումների նկատմամբ և հետևել գնդի անձնակազմի ֆիզիկական զարգացմանը.
- գնդի ստորաբաժանումների հրամանատարներին օգնություն ցույց տալ ֆիզիկական պատրաստության և մարզական պարապմունքների կազմակերպման ու անցկացման մեթոդիկայի հարցում.
- պատրաստել ստորաբաժանումների արտահաստիքային մարզական կազմակերպիչներ, ղեկավարել և վերահսկել նրանց աշխատանքը.
- մշակել գնդի մարզական աշխատանքի պլանը, կազմակերպել և անցկացնել գնդի մարզական մրցումներ, մարզական տոներ և մարզական այլ միջոցառումներ, թեկնածուներ ընտրել գնդի մարզական թիմերի համար և ղեկավարել նրանց մարզումները.
- գնդի բժշկական ծառայության պետի հետ միասին միջոցառումներ մշակել գնդի անձնակազմի ֆիզիկական զարգացման և առողջության վիճակի բարելավման, պարապմունքների ընթացքում վնասվածքի կանխարգելման ուղղությամբ և մասնակցել դրանց անցկացմանը.
- գնդի զինծառայողներին մարզական կոչումներ, կարգեր, դատավորական կարգեր շնորհելու և նրանց մարզական կրծքանշաններով պարգևատրելու համար ձևակերպել փաստաթղթեր, վարել գնդում ֆիզիկական պատրաստության և մարզական աշխատանքի արդյունքների հաշվառում:
ԳՆԴԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ