Հոդված 95
Հոդված 95.
Գնդի շտաբի պետը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի ստորաբաժանումների կառավարման կազմակերպման համար, գնդի մարտական և զորահավաքային պատրաստության և մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, մարտական պատրաստության պլանավորման համար, շտաբի և գնդի կառավարումն ապահովող ստորաբաժանումների նախապատրաստման համար, գնդի ներսում պահակային և ներքին ծառայությունների կազմակերպման համար, շտաբի և անմիջականորեն նրա ենթակա ստորաբաժանումների անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, նրանց սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովելու համար, գնդի անձնակազմի, սպառազինության, տեխնիկայի և զինամթերքի հաշվառման վիճակի, պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովման համար: Գնդի շտաբի պետը ենթարկվում է գնդի հրամանատարին, նրա առաջին տեղակալն է և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետը:
Գնդի հրամանատարի որոշումների կենսագործման ժամանակ շտաբի պետն իրավունք ունի գնդի հրամանատարի ենթականերին հրամաններ կամ կարգադրություններ տալ նրա անունից: Բոլոր առավել կարևոր հրամանների կամ կարգադրությունների մասին շտաբի պետը զեկուցում է գնդի հրամանատարին:
(95-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-127-Ն, լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)