Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 402
Հոդված 402.
Հրաձգարաններում (ճամբարներում) բաց ջրամբարներում անձնակազմի լողանալու կարգը սահմանում է գնդի հրամանատարը (ճամբարային հավաքի պետը):
Լողանում են այդ նպատակի համար հատուկ հատկացված և համապատասխան ձևով սարքավորված տեղերում:
Զինվորներն ու սերժանտները լողանալու են գնում շարքով` ավագի հրամանատարությամբ:
Լողանալու ժամանակ կարգուկանոնին հետևելու, ջրում դժբախտ պատահարները կանխելու և բուժօգնություն ցույց տալու նպատակով նշանակվում են հերթապահ` սպաներից կամ ենթասպաներից, լողորդների հերթապահ խումբ և հերթապահ բուժակ (սանհրահանգիչ):
Ստորաբաժանումների հրամանատարները (անձնախմբերի ավագները) պարտավոր են լողանալու ժամանակ ափից հսկել լողացողներին: