Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 123

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 123.

Գնդի վառելիքի և քսանյութերի ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի վառելիքի ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է վառելիքի, քսանյութերի և հատուկ հեղուկների խնայողական օգտագործման, ինչպես նաև դրանց հետ վարվելիս` անվտանգության պահանջների կատարման համար և պարտավոր է`

- վերահսկել վառելիքի և քսանյութերի ծախսը և միջոցառումներ անցկացնել գնդի ստորաբաժանումներում դրանց խնայողական օգտագործման համար.

- ամսական առնվազն մեկ անգամ գնդի պահեստում և ստորաբաժանումներում ստուգել վառելիքի, հատուկ հեղուկների առկայությունն ու որակը, ինչպես նաև ծառայության տեխնիկական միջոցների առկայությունն ու վիճակը.

- կազմակերպել ծառայության տեխնիկական միջոցների ճիշտ շահագործումը, վառելիքի, քսանյութերի, հատուկ հեղուկների և տեխնիկական միջոցների ընդունման, պահպանման և ստորաբաժանումների բացթողման աշխատանքը, ինչպես նաև լցակայանների աշխատանքը` ապահովելով հակահրդեհային միջոցառումների և անվտանգության պահանջների կատարումը.

- կազմակերպել բանեցված յուղերի հավաքումն ու հանձնումը:

ԳՆԴԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։