Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 186
Հոդված 186.
Ջրմուղ ունեցող որոշ շինություններում սարքավորվում են ջուր խմելու ցայտաղբյուրներ, իսկ ջրմուղ չունեցող շինություններում տեղադրվում են խմելու ջրի` կողպեքով փակված ջուր պահելու ամաններ, որոնց վրա նույնպես դրվում են ծորակներ: Բաքերը վաշտի հերթապահի հսկողությամբ ամեն օր ողողվում և լցվում են խմելու թարմ ջրով, շաբաթը մեկ անգամ կատարվում է նրանց ախտահանումը: Բաքի բանալիները պահվում են վաշտի հերթապահի մոտ: