Հոդված 335
Հոդված 335.
Զինծառայողների կոփումը պետք է անցկացվի սիստեմատիկաբար և անընդհատ` ջրային, արեգակնային և օդային գործոնների համալիր օգտագործման ճանապարհով, դրանք զուգակցելով ֆիզպատրաստության և մարզական պարապմունքների հետ:
Զինծառայողների կոփման հիմնական միջոցներն են.
ամենօրյա բացօթյա ֆիզիկական վարժությունները,
մինչև գոտկատեղ սառը ջրով լվացումը կամ կարճատև սառը ցնցուղի ընդունումը,
կոկորդի ողողումը սառը ջրով, ինչպես նաև քնելուց առաջ ոտքերը սառը ջրով լվանալը,
ձմռանը դահուկային մարզումների և պարապմունքների անցկացումը, որոշ աշխատանքների կատարումը թեթև հագուստով,
ամռանը մարզական-զանգվածային միջոցառումների և պարապմունքների անցկացումը, որոշ աշխատանքների կատարումը թեթև հագուստով,
ամռանը մարզական-զանգվածային միջոցառումների և պարապմունքների անցկացումը թեթև հագուստով, արևի լոգանքի ընդունումը և լողը բաց ջրամբարներում` պարապմունքներից ու աշխատանքից ազատ ժամանակ և հանգստյան օրերին: