Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 213
Հոդված 213.
Բնակավայրերում ժամանակավոր տեղավորման ժամանակ զենքն ու զինամթերքը պահվում են չոր, դռներից, վառարաններից, տաքացնող սարքերից հեռու տեղերում և մշտապես պահպանվում են վերակարգի կողմից, համազգեստներն ու հանդերձանքը պահվում են դրա համար հատուկ հարմարեցված տեղերում: Անձնական իրերը և սպիտակեղենը պահվում են իրապարկերում: