Հոդված 427
Հոդված 427.
Զինվորական էշելոնի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է`
- էշելոնի անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանք տանել` նրանց ազգային և հոգեբանական առանձնահատկությունների հաշվառումով, զգոնության և փոխադրման մասին տեղեկությունների գաղտնիությունը պահելու, սպառազինության, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային գույքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ոգով.
- միջոցառումներ անցկացնել զինվորական կարգապահության ամրապնդման և իրավախախտումների կանխման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ.
- իրականացնել անձնակազմի օբյեկտիվ և օպերատիվ տեղեկացումը, կազմակերպել և անձամբ անցկացնել հասարակական-պետական պատրաստության պարապմունքները.
- իրագործել էշելոնի օրվա վերակարգի սոցիալ-հոգեբանական ապահովումը, հոգ տանել անձնակազմի հոգևոր պահանջմունքների բավարարման մասին, կազմակերպել նրա ժամանցը, ճանապարհի ընթացքում անձնակազմին ապահովել պարբերական հրատարակություններով, ճիշտ և հոգատար օգտագործել դաստիարակչական աշխատանքի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն ու գույքը.
- զինվորական էշելոնի անձնակազմը մոբիլիզացնել տարերային աղետների և այլ արտակարգ հանգամանքների հետևանքով խախտված երկաթուղային երթևեկության վերականգնման աշխատանքների համար.
- ժամանակին զեկուցել զինվորական էշելոնի պետին էշելոնի անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի մասին:
(427-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԷՇԵԼՈՆԻ ՊԵՏԻ` ՄԱՐՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԾՈՎ ՕԳՆԱԿԱՆԸ