Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 235
Հոդված 235.
Առավոտյան ստուգման համար վաշտի հերթապահի «Վա~շտ առավոտյան ստուգման շարվի´ր» հրամանով դասակների և ջոկերի սերժանտները նշանակված տեղում շարում են իրենց ստորաբաժանումները, գործուղվածները շարվում են ձախ թևում: Վաշտի հերթապահը, վաշտը շարելով, վաշտի սերժանտին զեկույց է տալիս առավոտյան ստուգմանը վաշտի պատրաստ լինելու մասին: Վաշտի սերժանտի հրամանով դասակների և ջոկերի սերժանտները կատարում են առավոտյան ստուգումը:
(235-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)