Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 155
Հոդված 155.
Ջոկի հրամանատարը (ջոկի սերժանտը) խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է ջոկի մարտական առաջադրանքների հաջող կատարման, ենթակաների ուսուցման, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, շարային կեցվածքի և արտաքին տեսքի, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի, սարքավորման, համազգեստի և կոշկեղենի ճիշտ օգտագործման ու խնայողության, դրանք կարգին և անվնաս, սարքին վիճակում պահելու համար: Նա ենթարկվում է դասակի հրամանատարին, դասակի սերժանտին և ջոկի անձնակազմի անմիջական պետն է:
(155-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)