Հոդված 4
Հոդված 4.
Ներքին ծառայության ղեկավարումը զորամասում իրականացնում է զորամասի հրամանատարը, իսկ ստորաբաժանման տարածքում` ստորաբաժանման հրամանատարը: Նույն շինության ներսում մի քանի ստորաբաժանում տեղաբաշխելու դեպքում, որոնց հրամանատարներն ընդհանուր անմիջական պետ չունեն, զորամասի հրամանատարի հրամանով ներքին ծառայությունը ղեկավարում է այդ ստորաբաժանումներից մեկի հրամանատարը: Զորամասում ներքին ծառայության անմիջական կազմակերպիչը շտաբի պետն է, իսկ վաշտինը` վաշտի սերժանտը:
Ենթակա զորքերում ներքին ծառայության վիճակի համար պատասխանատվությունը դրվում է բոլոր անմիջական պետերի վրա: Նրանք պարտավոր են ենթակա զորամասերին և ստորաբաժանումներին օգնություն ցույց տալ ներքին ծառայության կազմակերպման, դրա պահանջների կատարման գործում և պարբերաբար ստուգել դրա վիճակը:
(4-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)
Ա Ռ Ա Ջ Ի Ն Մ Ա Ս
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ