Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 137

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 137.

Գումարտակի հրամանատարի սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (գումարտակի ավտոմոբիլային ծառայության պետը, գումարտակի տեխնիկը) խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի տեխնիկական ապահովման, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեխնիկական վիճակի, դրանց ճիշտ շահագործման, նորոգման և էվակուացման, գումարտակի անձնակազմի տեխնիկական պատրաստության, իրեն ենթակա ստորաբաժանման մարտական պատրաստության, դաստիարակության և բարոյահոգեբանական վիճակի համար: Նա ենթարկվում է գումարտակի հրամանատարին և հանդիսանում է գումարտակի ողջ անձնակազմի ուղղակի պետը:

Ավտոմոբիլային ծառայության պետը (գումարտակի տեխնիկը) իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների անձնակազմի ուղղակի պետն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։