Գլուխ 12 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 433
Հոդված 433.
Վագոնի (նավի մարդատար շինության) ավագը ենթարկվում է իր ստորաբաժանման հրամանատարին և զինվորական էշելոնի հերթապահին: Նա վագոնում (նավի մարդատար շինությունում) տեղավորված անձնակազմի ուղղակի պետն է: