Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 35
Հոդված 35.
Այն զինծառայողները, ովքեր ըստ իրենց ծառայողական դիրքի և զինվորական կոչման (հոդված 33, 34) մյուս զինծառայողների նկատմամբ պետեր կամ ենթականեր չեն, կարող են լինել ավագներ կամ կրտսերներ:
Ավագությունը որոշվում է զինծառայողների զինվորական կոչումներով:
Զինվորական կոչումով ավագները կրտսերների կողմից զինվորական կարգապահության, հասարակական կարգի և վարքի կանոնների, զինվորական համազգեստ կրելու և զինվորական ողջույնի կատարման խախտումների դեպքում պետք է նրանցից պահանջեն վերացնել այդ խախտումները: Կոչումով կրտսերները պարտավոր են անառարկելիորեն կատարել ավագների այդ պահանջները: