Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 117
Հոդված 117.
Գնդի հետախուզության պետը ենթարկվում է գնդի շտաբի պետին և գնդի հետախուզական ստորաբաժանման անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում ասվածի, նա պարտավոր է`
- գիտենալ գնդի գործողությունների հնարավոր ուղղությամբ դիմակայող զինված ուժերի խմբավորումը, դրա մարտական և թվական կազմը, զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կազմակերպական-հաստիքային կառուցվածքը, նրանց սպառազինությունն ու մարտական տեխնիկան, գործողության տակտիկան.
- հավաքել, վերլուծել և ընդհանրացնել տվյալներ հակառակորդի ու տեղանքի մասին և ժամանակին զեկուցել դրանք գնդի հրամանատարին.
- ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ գնդի ստորաբաժանումներում և պահեստներում ստուգել հետախուզական սպառազինության և ռազմական տեխնիկայի առկայությունն ու վիճակը:
ԳՆԴԻ ԿԱՊԻ ՊԵՏԸ