Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 164

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 164.

Պայմանագրով ծառայության ընդունված սպաները, ենթասպաները, կին զինծառայողները, ինչպես նաև զինվորները, սերժանտներն ու ավագները տեղավորվում են. ընտանիքավորները` գնդից դուրս, իսկ ընտանիք չունեցողները կարող են տեղավորվել գնդի տարածքում գտնվող հանրակացարաններում կամ զորանոցի առանձին շինություններում (սենյակներում):

Ընդ որում, կին զինծառայողների համար կահավորվում են առանձին հանրակացարաններ (ննջարաններ), պարապմունքներին նախապատրաստվելու, խորհրդակցությունների և ժամանցի սենյակներ, ցնցուղարան և կանանց զուգարաններ, ինչպես նաև կենցաղ-սպասարկման և լվացվելու առանձին սենյակներ:

Վաշտի սերժանտի պաշտոն զբաղեցնող ենթասպաները (ընտանիքներով կամ առանց դրանց) տեղավորվում են գնդի տարածքում կամ դրա մերձակայքում:

Վաշտի սերժանտի կամ այլ պաշտոններ զբաղեցնող ժամկետային ծառայության սերժանտները, որոնք ենթակա են որպես սպաներ կամ ենթասպաներ համալրելու, կարող են տեղավորվել զորանոցի առանձին շինությունում:

(164-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։