Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 401
Հոդված 401.
Հրաձգարանի (ճամբարի) սահմանները, որոնցից այն կողմ անձնակազմին արգելվում է դուրս գալ, հայտարարվում են գնդի հրամանում:
Կողմնակի անձանց մուտքը հրաձգարան (ճամբար) կատարում է գնդի հրամանատարը սահմանած կանոններին համապատասխան` ըստ 258-261 հոդվածների պահանջների: