Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 407
Հոդված 407.
Երեկոյան ստուգումն (անվանականչը) անցկացվում է գնդի (ճամբարային հավաքի) հերթապահի «Սկսել անվանականչը» հրամանով:
Երեկոյան անվանականչի համար հերթապահները և օրապահները գիծ են դուրս գալիս և շարվում 412 հոդվածի համաձայն, իսկ ստորաբաժանումները շարվելիս` վաշտերի սերժանտները կանգնում են դրանց առջևի և կողմնային գծերի վրա:
(407-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)