Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 188
Հոդված 188.
Շինությունների ամենօրյա առավոտյան մաքրումը կատարում են հերթական հավաքարարները` վաշտի հերթապահի անմիջական ղեկավարությամբ: Հերթական հավաքարարները պարապմունքներից չեն ազատվում:
Հերթական հավաքարարները պարտավոր են մահճակալների և մահճակալամերձ պահարանիկների տակից դուրս հանել աղբը, ավլել մահճակալների շարքերի միջի անցումները, անհրաժեշտության դեպքում հատակը սրբել խոնավ լաթով, աղբը դուրս բերել սահմանված տեղը, սրբել պատուհանների, դռների, պահարանների, արկղերի և այլ իրերի փոշին:
Առավոտյան մաքրումից հետո և պարապմունքների ժամանակ շինությունների մաքրության պահպանման պարտականությունը դրվում է օրապահների վրա:
(188-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-52-Ն)