Անցնել բովանդակությանը
Գլուխ 13 · (գլուխը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)

Հոդված 448

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 448.

Զորամասի կողմից իրականացվող և հարակից բնակավայրերի բնակչության կյանքին, առողջությանը և գույքին սպառնացող վտանգների կանխարգելմանն ուղղված հիմնական միջոցառումներն են`

1) սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման հետևանքով քաղաքացիական բնակչությանը, առանձին անձանց և քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելը կանխարգելելն ու կանխելը.

2) զորամասի` հնարավոր վտանգ ներկայացնող ռազմական օբյեկտների տեղակայումը բնակավայրերի սանիտարապաշտպանական գոտիների սահմաններից դուրս.

3) զորամասի հրամանատարության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության կազմակերպումը` զինվորական ծառայության անվտանգության ապահովման պահանջների առավելագույն կատարման նպատակով:

(448-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։