Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 85

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 85.

Ժամանակավոր բացակայության դեպքում հրամանատարը (պետը) իր պարտականությունների կատարման համար թողնում է տեղակալին: Հաստիքային տեղակալի բացակայության դեպքում և եթե հրամանատարը չի նշել տեղակալի, հրամանատարությունն իր վրա է վերցնում պաշտոնով ավագ, իսկ հավասար պաշտոնների դեպքում` կոչումով բարձր անձը: Հրամանատարությունը վերցնողն այդ մասին զեկուցում է ավագ հրամանատարին (պետին):

Զորամասի նոր նշանակված հրամանատարը հրամանատարությունն ստանձնում է ավագ հրամանատարի (պետի) կարգադրության կամ հրամանի հիման վրա: Հրամանատարությունը ստանձնելու մասին զորամասի հրամանատարն այդ մասին հայտարարում է հրամանում և զեկուցում ավագ հրամանատարին (պետին):

Զորամասի (ստորաբաժանման) նոր նշանակված հրամանատարը զորամասի (ստորաբաժանման) անձնակազմին ներկայացնում է ավագ հրամանատարը (պետը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։