Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 91

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 91.

Գնդի հրամանատարը պարտավոր է`

- ղեկավարել գնդի անձնակազմի մարտական պատրաստությունը և դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել գունդը.

- գումարտակների հետ զորավարժություններ անցկացնել, վարել գնդի շտաբի նախապատրաստությունը, գումարտակների մեջ չմտնող վաշտերի հրամանատարների, նրանց տեղակալների, զորատեսակների ու ծառայությունների պետերի, ինչպես նաև գնդի ստորաբաժանումների հետ անցկացնել պարապմունքներ.

- ղեկավարել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակումը և կատարումը.

- կազմակերպել և իրականացնել միջոցներ անձնակազմը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և այլ նյութական միջոցները զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու ուղղությամբ` հաշվի առնելով տեղական և քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները.

- իմանալ յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և ստորաբաժանման սերժանտի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, սպաների հետ մշտապես աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման գծով, կազմակերպել սպայական ժողովի գործունեությունը և ուղղել սպաների կոլեկտիվի համախմբմանը, քննարկել նրա առաջարկություններն ու հանձնարարականները և դրանց վերաբերյալ ընդունել որոշումներ.

- զինվորական կոլեկտիվներում հաստատել հրապարակայնություն, սոցիալական արդարություն, փոխադարձ վստահություն զինվորների միջև, ստորաբաժանումներում թերությունների, պասիվության և անտարբերության նկատմամբ ստեղծել անհանդուրժողական մթնոլորտ.

- ղեկավարել նոր ժամանած համալրման բաշխումն ըստ ստորաբաժանումների (անձնախմբերի, մարտական մասերի) և նրանց զինվորական երդման ներկայացնել թիվ 1 հավելվածում նշված կարգով.

- ղեկավարել կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը, քաղաքացիներին զինվորական ծառայության ընդունելու աշխատանքը, որոշել զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվելու թեկնածուներին, այդ աշխատանքում հաշվի առնել սպայական ժողովի և որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացությունները, առաջարկություններն ու հանձնարարականները.

- հաստատել զինծառայողների արձակուրդների ժամանակացույցը.

- սահմանել օրվա կարգուկանոնը և աշխատաժամանակի բաշխման կարգը, պահանջել ներքին կարգուկանոնի պահպանում, որոշել անձնակազմի հագուստի ձևը` կատարվելիք խնդիրների ու պարապմունքների կարգացուցակի հաշվառումով.

- կազմակերպել գնդի տեղաբաշխման վայրի պաշտպանություն, վերահսկողություն պահակային և ներքին ծառայությունների նկատմամբ, անձամբ ստուգել դրանց կատարումը.

- միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ եթե դրանք արդեն տեղի են ունեցել, ժամանակին զեկուցել վերադաս հրամանատարներին (պետերին) և անհապաղ հաղորդել համապատասխան իրավապահ մարմիններին, նշանակել ծառայողական քննություն, անձամբ մասնակցել մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ պատճառած դեպքերի հետաքննությանը` ապահովելով դեպքի վայրի, հանցագործության գործիքների և այլ իրեղեն ապացույցների պահպանությունը մինչև իրավապահ մարմինների ներկայանալը: Դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

- վերլուծել մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի վիճակը, ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ ամփոփել արդյունքները և որոշել դրանց բարելավման միջոցներ.

- միջոցներ ձեռնարկել սահմանված պաշարների, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանության, սարքին վիճակում պահելու և ճիշտ օգտագործելու համար, պարբերաբար ստուգել դրանց առկայությունը, վիճակը և մարտական պատրաստությունը, ոչ ուշ, քան տարեկան երկու անգամ անցկացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգատես, արդյունքները հրապարակել գնդի հրամանում.

- դիմավորել, զեկուցել և գնդի տարածքում ուղեկցել Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) ու նրա տեղակալներին, գեներալ-գնդապետներին, գնդի հրամանատարից բարձր ուղղակի պետերին և այն անձանց, որոնք նշանակված են տեսչական ստուգումը ղեկավարելու համար` սույն Կանոնագրքի 60 հոդվածում որոշված կարգով.

- հսկողություն իրականացնել սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի հետ աշխատելու, պարապմունքներ, հրաձգություն, զորավարժություններ անցկացնելու և աշխատանքի ժամանակ անվտանգության պահանջների կատարման նկատմամբ.

- միջոցներ ձեռնարկել զինծառայողների կենցաղի բարելավման, նրանց առողջության պահպանման և ամրապնդման ուղղությամբ, քննարկել և հաստատել մթերքների շաբաթական բաշխումը, ամենօրյա հսկողություն կազմակերպել սննդի որակի և մատուցման ամբողջականության նկատմամբ, ամեն շաբաթ անձամբ ստուգել պատրաստված սննդի որակը.

- ղեկավարել գնդի ֆինանսական և տնտեսական գործունեությունը` ապահովելով նյութական և դրամական միջոցների օրինական ու խնայողական ծախսումը.

- հետևել զորանոցաբնակարանային ֆոնդի, այլ շենքերի ու շինությունների, գնդի տարածքի պահպանությանը, ճիշտ շահագործմանը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանությանը գնդում.

- անձամբ մասնակցել գիտական, գյուտարարական աշխատանքներին, վարժությունների, մարտական պատրաստության և առօրյա գործունեության այլ միջոցառումների անցկացման ժամանակ գնդի տեղաբաշխման շրջանում բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար.

- անձամբ և պաշտոնատար անձանց, ներքին ստուգող հանձնաժողովների ու հասարակայնության ներկայացուցիչների ներգրավմամբ անցկացնել ըստ ծառայությունների ռազմական ունեցվածքի, դրամական միջոցների և արժեքների առկայության պլանային ու արտապլանային ստուգումներ, պետությանը հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքում նշանակել ծառայողական քննություն և ժամանակին որոշում կայացնել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին:

(91-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-20-Ն, 11.06.15 ՀՕ-71-Ն, փոփ., լրաց. 01.03.18 ՀՕ-130-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։