Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 217

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 217.

Հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար գնդում պատասխանատու է թիկունքի գծով գնդի հրամանատարի տեղակալը:

Նա պարտավոր է`

- կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը.

- ապահովել բոլոր օբյեկտներում ջրի նորմատիվային պաշարների, շանթարգելների և հրշեջ միջոցների առկայությունը.

- առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը և անցկացնել ուսումնական հրդեհային տագնապներ.

- ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը.

- հեռախոսային կապ հաստատել մոտակա քաղաքային (կայազորային) հրշեջ խմբի հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։