Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 96

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 96.

Գնդի շտաբի պետը պարտավոր է`

- կազմակերպել գնդի շտաբի աշխատանքը և ամեն օր ղեկավարել այն, համաձայնեցնել զորատեսակների և ծառայությունների պետերի աշխատանքը.

- մշտապես իմանալ գնդի ստորաբաժանումների իրական վիճակը և դրությունը, ինչպես նաև վերահսկել առաջադրված խնդիրների լուծման ընթացքը.

- պարապմունքներ անցկացնել գնդի շտաբի սպաների հետ, ղեկավարել գնդի կառավարումն ապահովող գումարտակների և ստորաբաժանումների շտաբների պատրաստությունը.

- մշակել և կենսագործել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության պլան և գունդը զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու միջոցառումներ, գնդում ղեկավարել զորահավաքային աշխատանքները.

- մշակել գնդի մարտական պատրաստության պլան, գնդի տեղաբաշխման վայրի պահպանության և պաշտպանության պլան, վերահսկել դրանց կատարումը, կազմել օրվա վերակարգի (ներքին պահակախմբերի) բաշխման տեղեկագիրը, վերակարգերում ընդգրկվող սպաների և ենթասպաների հերթապահության ամենամսյա ժամանակացույցը, ինչպես նաև գնդի պայմանագրային զինվորական ծառայության սպայական և ենթասպայական կազմերի զինծառայողների արձակուրդների ժամանակացույցը, վերահսկել արձակուրդների տրման գործընթացը.

- գիտենալ յուրաքանչյուր սպայի և ենթասպայի, ինչպես նաև շտաբի և անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանումների բոլոր սերժանտների գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մշտական աշխատանք տանել սպաների հետ զինվորական դաստիարակության և մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ.

- ըստ ստորաբաժանումների բաշխել գունդ ժամանած համալրումը.

- կազմակերպել կապը գնդում, ստուգել կապի միջոցների վիճակը և մարտական պատրաստականությունը, ներդնել ավտոմատ կառավարման միջոցներ և վերահսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ.

- կազմակերպել գնդի հրամանատարի և ավագ հրամանատարների (պետերի) բոլոր հրամանները ժամանակին և ճիշտ կերպով հասցնելու ստորաբաժանումներին ու ծառայություններին, ինչպես նաև դրանց կատարումը, անձամբ հաղորդել կարևորագույն հրամանները, ստուգել դրանց կատարումը.

- կազմակերպել գնդի մարտական դրոշի և շքանշանների, ինչպես նաև պատվավոր դրոշների, նշանների, վիմպելների և դրանց փաստաթղթերի ճիշտ պահպանությունը և խնամքը.

- կազմակերպել և ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ ստուգել պահակային և ներքին ծառայությունների պատրաստությունը և կատարումը գնդում.

-վերակարգի անցնելուց առաջ հրահանգավորել գնդի հերթապահին, նրա օգնականին, հսկիչ-անցագրային կետի հերթապահին, պահակապետին, հերթապահ ստորաբաժանման հրամանատարին և գնդի շտաբի հերթապահին, ինչպես նաև գործուղման մեկնող ստորաբաժանումների (անձնախմբերի) հրամանատարներին` ստուգելով նրանց ստորաբաժանումների (անձնախմբերի) ապահովվածությունն անհրաժեշտ իրերով.

- մշտապես գիտենալ մարդկանց առկայությունը, զինամթերքի, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայությունը և վիճակը, ինչպես նաև ամենօրյա ղեկավարություն իրականացնել դրանց հաշվառման նկատմամբ.

- կատարել մարտական պատրաստության, ինչպես նաև հանցագործությունների, պատահարների և կարգապահական զանցանքների հաշվառում.

- վարել գնդի պատմական տեղեկամատյանը (ֆորմուլյարը).

- կազմակերպել և տարեկան առնվազն երկու անգամ ստուգել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այդ միջոցների առկայությունն ու վիճակը, ինչպես նաև դրանց պահպանության կարգը իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումներում, մասնակցել գնդում զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, հսկել պարապմունքների և աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանության վերաբերյալ զինծառայողների հետ անցկացվող պարապմունքների որակը.

- ժամանակին վերադաս շտաբ ներկայացնել անհրաժեշտ զեկուցագրեր:

(96-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-127-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-20-Ն, խմբ., լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-52-Ն)

ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։