Գլուխ 9 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ, ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 371
Հոդված 371.
Պաշտոնատար անձանց կողմից մարտական հերթապահության ստուգման պարբերականությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
Մարտական հերթապահության կատարման ստուգումն իրականացվում է զորամասի հրամանատարի, նրա անմիջական պետերի կամ նրանց հանձնարարությամբ` այլ անձանց կողմից և այդ նպատակով մշակվում է մարտական հերթապահության ստուգման պլան:
Մարտական հերթապահության հերթափոխից հետո կատարվում է անձնակազմի ծառայության վերլուծությունը, և նրա վիճակը նշվում է զորամասի հրամանատարի հրամանում:
(371-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-127-Ն)