Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 242
Հոդված 242.
Օրվա կանոնակարգով սահմանված ժամին կերակրի պատրաստումը պետք է ավարտված լինի:
Նախքան կերակուր բաժանելը բժիշկը (բուժակը) գնդի հերթապահի հետ միասին պետք է ստուգի կերակրի որակը, անցկացնի բաժնեչափերի ստուգիչ կշռում, ինչպես նաև ստուգի ճաշարանի շինությունների ճաշարանախոհանոցային ամանեղենի և գույքի սանիտարական վիճակը: Բժշկի (բուժակի) եզրակացությունից հետո կերակուրը պետք է համտեսի գնդի հրամանատարը կամ նրա ցուցումով` գնդի հրամանատարի տեղակալներից մեկը:
Ստուգման արդյունքները գրանցվում են կերակրի պատրաստման որակի ստուգման հաշվառման գրքում:
Սահմանված ժամին գնդի հրամանատարը կերակուրը բաժանելու թույլտվություն է տալիս: