Անցնել բովանդակությանը
Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 398

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 398.

Հրաձգարանում (ճամբարում) տարբեր զորամիավորումների, զորամասերի (ստորաբաժանումների) հավաքների անցկացման ժամանակ ներքին ծառայությունը ղեկավարելու համար ավագ հրամանատարը (պետը) նշանակում է ճամբարային հավաքի պետ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև պաշտոնատար այլ անձինք:

Ճամբարային հավաքի պետը պատասխանատու է մարտական պատրաստության կազմակերպման և ընթացքի, անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, ինչպես նաև հավաքում ներգրավված զորամասերում (ստորաբաժանումներում) ներքին կարգուկանոնի ու նրանց կողմից շրջակա միջավայրի պահպանման և զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարման համար: Նա հավաքի բոլոր զորամասերի (ստորաբաժանումների) անմիջական պետն է: Ճամբարային հավաքի պետն իր պարտականությունները կատարում է ինչպես գնդի հրամանատարը` սույն գլխի առնչությամբ:

(398-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։