Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 136

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 136.

Գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է`

- մասնակցել գումարտակի մարտական ու զորահավաքային պատրաստականության և մարտական պատրաստության պլանների կատարման ապահովմանը.

- ստորաբաժանման անձնակազմի հետ կազմակերպել և անցկացնել դաստիարակչական աշխատանք յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեկան հատկանիշների, կրթական մակարդակի, կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հաշվառումով, նրանց մեջ դաստիարակել Հայրենիքի, զինվորական պարտքի և զինվորական երդման նկատմամբ հավատարմություն, զինվոր-քաղաքացու բարձր մարտական և բարոյահոգեբանական հատկանիշներ.

- կազմակերպել և անցկացնել միջոցառումներ զինվորական կարգապահության ամրապնդման, իրավախախտումների կանխման, զինվորական կոլեկտիվների համախմբման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ.

- գիտենալ գումարտակի ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի, ավագի, սերժանտի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, անձնակազմի տրամադրությունը, հասարակական կարծիքը, գործնական միջոցներ ձեռնարկել անձանց միջև հարաբերությունները կարգավորելու, ստորաբաժանումներում բացասական երևույթները կանխելու համար.

- կազմակերպել և անցկացնել անձնական օբյեկտիվ և օպերատիվ տեղեկատվություն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում եղած իրադարձությունների, բանակի և զինծառայողների կյանքի ու ուսումնամարտական գործունեության մասին, զինծառայողների հետ պարապմունքներ անցկացնել հասարակական-պետական պատրաստության պլանով.

- ստորաբաժանումների սպաներին, ենթասպաներին, ավագներին և սերժանտներին սովորեցնել և մեթոդական օգնություն ցույց տալ ենթակաների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպման հարցում.

- կազմակերպել հասարակական կազմակերպությունների հետ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների փոխգործողությանը.

- ապահովել զինծառայողների նկատմամբ սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը, իմանալ զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի կարիքներն ու պահանջմունքները, միջոցներ ձեռնարկել նրանց բողոքների ու դիմումների լուծման համար.

- հոգ տանել անձնակազմի հոգևոր պահանջմունքների բավարարման համար, կազմակերպել նրա կուլտուրական ժամանցը, միջոցներ ձեռնարկել անձնակազմին պարբերական հրատարակություններով և փոստային առաքումներով ապահովելու համար, կազմակերպել դաստիարակչական աշխատանքի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և գույքի ճիշտ օգտագործումն ու խնայողությունը.

- գումարտակի հրամանատարին ժամանակին զեկուցել անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի մասին:

(136-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ (ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍԻ) ԳԾՈՎ, (ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ, ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՏԵԽՆԻԿԸ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։