Հոդված 125
Հոդված 125.
Գնդի իրային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի իրային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է գունդն իրեղենով և սանիտարատնտեսական գույքով ըստ մատակարարման նորմերի ապահովելու, գնդի բաղնիքալվացքային սպասարկման, համազգեստի, կոշկեղենի անհատական հարմարեցման համար և պարտավոր է`
- ժամանակին պահանջել և կազմակերպել իրեղենի և սանիտարատնտեսական գույքի ստացումը, պահպանումն ու գնդի ստորաբաժանումներին բացթողումը, ինչպես նաև հաշվեցուցակային (տաբելային) մշակութաժամանցային գույքի պահպանումը և ստորաբաժանումներին դրա բացթողումը, ստորաբաժանումներում համազգեստն ու կոշկեղենը բաժանելիս կազմակերպել դրանց անհատական հարմարեցումը.
- առնվազն 2 ամիսը մեկ անգամ գնդի ստորաբաժանումներում և պահեստներում հաշվառման տվյալների համաձայն ստուգել իրեղենի և տնտեսական ունեցվածքի առկայությունն ու վիճակը, ինչպես նաև պահպանման ու խնայողության պայմանները.
- ստորաբաժանումների սերժանտների հետ պարապմունքներ անցկացնել իրային ունեցվածքի պահպանման, խնայողության, նորոգման ու հաշվառման վերաբերյալ.
- ապահովել սպաների, ենթասպաների պայմանագրային ծառայության զինծառայողների և կին զինծառայողների համազգեստի ժամանակին բացթողումը, վերահսկել համազգեստի կարի որակը.
- ստորաբաժանումների կենցաղային սպասարկման սենյակներն ապահովել անհրաժեշտ գույքով և մազերը կտրելու, համազգեստի, կոշկեղենի ընթացիկ նորոգումն իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներով.
- ամեն շաբաթ կազմակերպել ստորաբաժանումների անձնակազմի` բաղնիքում լողանալը, այդ օրերին նրանց ապահովել լվացող միջոցներով, բաղնիքի սրբիչներով, ներքին և անկողնու սպիտակեղենի, սրբիչների, գուլպաների ու ոտքի փաթաթանների փոխնորդներով, հրահանգավորել բաղնիքի հերթապահին.
- ժամանակին կազմակերպել ներքին, անկողնու սպիտակեղենի և սրբիչների լվացումը.
- ապահովել անվտանգության պահանջների կատարումը տեխնիկական միջոցների շահագործման ժամանակ և սանիտարական պահանջների կատարումը իրային ծառայության օբյեկտներում:
(125-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, 11.06.15 ՀՕ-71-Ն)
ԳՆԴԻ ԱԿՈՒՄԲԻ ՊԵՏԸ