Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՎԵՐԿԱՑ ՏԱԳՆԱՊՈՎ

Հոդված 326

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 326.

Մարտական տագնապով գնդի վերկացի կարգը սահմանվում է գնդի հրամանատարի անմիջական ղեկավարությամբ շտաբի մշակած և վերադաս հրամանատարի հաստատած` գնդի մարտական պատրաստականության բերման պլանով:

Պլանում պետք է նախատեսված լինեն`

-գնդի մարտական պատրաստականության բերման ազդարարման և ղեկավարման կարգը (ուրվագիծը),

-մարտական տագնապ հայտարարելու, ստորաբաժանումները ծանուցելու իրավունք ունեցող անձի պաշտոնը, կոչումը, անունը և ազգանունը, ինչպես նաև սպաների, ենթասպաների և պայմանագրային զինվորական ծառայության անցած այլ զինծառայողների տեղեկացման ու հավաքի կարգը,

-գնդի մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումները,

-գնդի մարտական կիրառման (կենտրոնացման) շրջանները և գնդի ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերը, ինչպես նաև ելման բնագծերը, երթուղիների և զբաղեցման ու տեղաբաշխման կարգը,

-գնդի հավաքի շրջանը, ստորաբաժանումների հավաքակետերը և անձնակազմի դուրս գալու ու ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգը,

-համակողմանի ապահովման միջոցառումները,

-մարտական դրոշի դուրսբերման կարգը,

-զինամթերքի, պարենի և նյութական այլ միջոցների բեռնման ու մարտական կիրառման (կենտրոնացման) շրջանների դուրսբերման կարգը,

-գնդի տագնապով վերկացի և ստորաբաժանումների մարտական կիրառման (կենտրոնացման) շրջաններ դուրս բերելու պարետային ծառայության կազմակերպումը:

Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող է սահմանվել այն զորամասերի ցանկը, որոնցում մարտական տագնապով վերկացի կարգ կարող է չնախատեսվել և մարտական տագնապով վերկաց չիրականացվել:

(326-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-127-Ն, լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։