Հոդված 447
Հոդված 447.
Զորամասում (ստորաբաժանումում) զինվորական ծառայության անվտանգության ապահովման` զինծառայողների զոհվելու (մահանալու), խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, կոնտուզիաներ) դեպքերի կանխարգելման և հիվանդացության նվազեցմանն ուղղված հիմնական միջոցառումներն են`
1) անձնակազմի հոգեբանական ապահովումը` զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, ոչ կանոնադրական փոխհարաբերությունների և իրավախախտումների, այլ պատահարների ուսումնասիրության և վերլուծության, դրանց կանխարգելմանն ուղղված քայլերի, զինծառայողների շրջանում առողջ սոցիալ-հոգեբանական մթնոլորտի ձևավորման, սոցիալական արդարության սկզբունքի պահպանման ու իրավական պաշտպանվածության հիման վրա.
2) անձնակազմի կանոնավոր նախապատրաստումն ամենօրյա գործունեության միջոցառումների իրականացմանը` նախապես կազմակերպելով զինվորական ծառայության անվտանգության պահանջների ուսուցում, սույն Կանոնագրքի 8-րդ գլխով նախատեսված սանիտարահակահամաճարակային (կանխարգելիչ) և այլ միջոցառումների իրականացումը, վերահսկողությունն անձնակազմի` զինվորական ծառայության անվտանգության պահանջների (կանոնների) կատարման նկատմամբ.
3) զոհվելու (մահվան) և խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, կոնտուզիաներ) դեպքերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացումն առաջին հերթին այն զինծառայողների շրջանում, որոնց առօրյա զինվորական ծառայության բնույթը վտանգներ է պարունակում կյանքի և առողջության համար.
4) անձնակազմի մշտական զգոնության պահպանումը, մարտական հերթապահության և օրվա վերակարգի ծառայության կանոնների ճշգրիտ կատարման ապահովումը.
5) հակահրդեհային անվտանգության կանոնների ապահովումը և անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքների իրականացումը.
6) անձնակազմի կենցաղային պայմանների ապահովումը (զորանոցային-բնակարանային ֆոնդի ապահովում, առևտրակենցաղային, բաղնիքալվացքատնային ծառայություն, ջրամատակարարում)` սահմանված չափանիշներին համապատասխան:
(447-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)