Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 194

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 194.

Գնդի տարածքը, զինվորական ավանի տարածքը և նրա հարակից փողոցները պետք է կանաչապատ լինեն և պահվեն մաքուր ու կարգին վիճակում, իսկ մութ ժամանակ` լուսավորվեն: Զինվորական ավանի տարածքը պարսպապատվում է: Ստորաբաժանումներին կցված տարածքների ընդհանուր մաքրումն իրականացվում է շաբաթական առնվազն մեկ անգամ:

Գնդի և զինվորական ավանի տարածքները մաքրելու համար այն հատվածներով բաժանվում է ստորաբաժանումների միջև: Աղբն ամեն օր հավաքվում է կափարիչներով փակվող աղբարկղերում (կոնտեյներում) և դուրս է բերվում: Աղբարկղերը տեղադրվում են կարծր ծածկով հարթակների կամ վերամբարձ աշտարակների վրա: Շաբաթական առնվազն մեկ անգամ աղբարկղերը մաքրվում և ախտահանվում են:

Ստորաբաժանմանն ամրակցված տեխնիկայի կայանման տարածքների մաքրումն իրականացվում է տվյալ ստորաբաժանման անձնակազմի ուժերով` օրվա կարգացուցակով նախատեսված սպառազինության և ռազմական տեխնիկայի խնամքի ժամին: Տեխնիկական (պահեստների) տարածքների մաքրումն իրականացվում է գնդի հրամանատարի հրամանով այդ տարածքներում աշխատելու թույլտվություն ունեցող ստորաբաժանումների անձնակազմի ուժերով: Գնդի և զինվորական ավանի տարածքների մաքրումը կատարվում է օրվա վերակարգի և ճաշից հետո առանձնացված խմբերի ուժերով: Հավաքակայանային-տնտեսական օրը, ըստ օրվա պլանի, գնդի և զինվորական ավանի տարածքների մաքրման համար առանձնացվում են խմբեր կամ ստորաբաժանումներ:

(194-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 01.03.17 ՀՕ-52-Ն)

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՈՒՄԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։