Հոդված 88
Հոդված 88.
Զորամասի հրամանատարը գործերի և պաշտոնի հանձնումն ու ընդունումը կատարում է անձամբ` ավագ հրամանատարի (պետի) ներկայացուցչի ներկայությամբ:
Բացի դրանից, գործերի և պաշտոնի հանձնման և ընդունման համար ավագ հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է հանձնաժողով, որը ստուգում է զորամասի ընդհանուր վիճակը, սպառազինության, ռազմական տեխնիկայի զինամթերքի առկայությունն ու վիճակը, դրանց հաշվառումը, ինչպես նաև զորամասի զորային և ֆինանսական տնտեսությունը, և կազմում է ակտ:
Գործերի և պաշտոնի հանձնման (ընդունման) ակտերում նշվում է` զորամասի ցուցակային և առկա անձնակազմը, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, ուսումնանյութական բազայի վիճակը անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը և զինվորական կարգապահության վիճակը:
Սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի հանձնման (ընդունման) ակտում նշվում է` փաստաթղթերով հաշվառված քանակը, փաստացի առկայությունը, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի որակական և տեխնիկական վիճակը, դրանց պահպանության պայմանները:
Զորային և ֆինանսական տնտեսության հանձնման և ընդունման ակտում նշվում է` բնակարանակենցաղային պայմանները, շենքերի, շինությունների, գույքի և սարքավորման առկայությունն ու վիճակը, ինչպես ընթացիկ բավարարման, այնպես էլ անձեռնմխելի պաշարների` վառելանյութի, սննդամթերքի, իրեղենի, տեխնիկական ունեցվածքի և այլ նյութական ու դրամական միջոցների առկայությունը, վիճակը, ծախսման օրինականությունը, հաշվառումը և պահպանության կարգը:
Ակտերը ստորագրում են ընդունող և հանձնող հրամանատարները, ինչպես նաև հանձնաժողովի անդամները և ներկայացվում են ավագ հրամանատարի (պետի) հաստատմանը:
(88-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)