Գլուխ 13 · (գլուխը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)
Հոդված 449
Հոդված 449.
Զորամասի (ստորաբաժանման) ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր սպառնալիքներից շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված հիմնական միջոցառումներն են`
1) անձնակազմի ուսուցումն ու նախապատրաստումը` շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում.
2) զորամասի (ստորաբաժանման) տեղակայման վայրում և ամենօրյա գործունեության միջոցառումների կատարման այլ տարածքներում շրջակա միջավայրի աղտոտման կանխումը.
3) զորամասի (ստորաբաժանման) ամենօրյա գործունեության, ինչպես նաև տեղի ունեցած վթարների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման աշխատանքները:
(449-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)