Հոդված 140.3
Հոդված 140.3.
Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի (դիվիզիոնի) ստորաբաժանումների սերժանտների ուսուցման, զինվորական դաստիարակության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, ստորաբաժանումների սերժանտների կողմից մարտական պատրաստության պարապմունքների որակով անցկացման, նրանց մասնագիտական պատրաստվածության պատշաճ ապահովման, ստորաբաժանումների սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության և նրանց արտաքին տեսքի համար:
Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը ենթարկվում է գումարտակի հրամանատարին, իսկ ստորաբաժանումների սերժանտների հետ տարվող աշխատանքի հարցերով` գնդի (բրիգադի) սերժանտին, և համարվում է գումարտակի (դիվիզիոնի) ստորաբաժանումների սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների անմիջական պետը:
(140.3-րդ հոդվածը լրաց. 11.06.15 ՀՕ-71-Ն)