Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 190
Հոդված 190.
Ճաշարաններում, հացաթխման փռերում ու հացի գործարաններում ամբողջ սարքավորումն ու գույքը դրոշմադրվում է (պիտակավորվում), պահվում է մաքուր և կարգին վիճակում, սնունդ ընդունելուց հետո ամանեղենը պետք է մաքրվի, լվացվի, եռման ջրով ողողվի, չորացվի և պահվի դարակաշարերի (ստելլաժների) վրա կամ հատուկ պահարաններում: