Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ

Հոդված 295

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 295.

Գնդի հերթապահը երեկոյան ստուգումից (անվանականչից) և վերկացից հետո ստորաբաժանումների հերթապահներից զեկույցներ է ընդունում զորամասից բացակայողների, այդ թվում` կարգապահական վաշտում գտնվողների կամ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողած կամ ժամանակին ծառայության չներկայացած զինծառայողների վերաբերյալ, որոնց ցուցակներն առավոտյան զեկույցից հետո ներկայացնում է գնդի հրամանատարին:

Իր հերթապահության ընթացքում օրվա վերակարգի ծառայության մեջ բացահայտված բոլոր թերությունների և գնդում ներքին կարգուկանոնի այն խախտումների մասին, որոնք չեն կարող վերացվել մինչև հերթապահության հանձնումը, գնդի հերթապահը գրառումներ է կատարում հերթապահության հանձնման և ընդունման գրքում (Հավելված 12): Գնդի հերթապահը հերթապահության հանձնման-ընդունման գիրքը ամեն օր ներկայացնում է գնդի հրամանատարին:

(295-րդ հոդվածը խմբ. 19.03.13 ՀՕ-20-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։