Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 316
Հոդված 316.
Բուժկետի հերթապահ բժիշկը (բուժակը) պատասխանատու է բուժկետում ներքին կարգուկանոնի համար, հերթապահ բժիշկը` առաջին բժշկական օգնության, իսկ բուժակը` նախաբժշկական օգնության ցուցաբերման համար: Նա ենթարկվում է գնդի հերթապահին, նրա օգնականին և գնդի բուժկետի պետին: Նրան ենթարկվում են բուժկետի օրապահները:
Հերթապահության հանձնման և ընդունման մասին հին և նոր հերթապահները զեկուցում են բուժկետի պետին:
(316-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն)