Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ

Հոդված 353

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 353.

Աշխատանքից կամ պարապմունքներից լրիվ կամ մասնակիորեն ազատելու մասին եզրակացությունը տալիս է բժիշկը, իսկ այն զորամասերում, որտեղ հաստիքով բժիշկ չի նախատեսված, բուժակը` երեք օրից ոչ ավել ժամկետով: Անհրաժեշտության դեպքում կարելի է կրկին ազատել: Զինծառայողները ծառայողական պարտականություններից կամ պարապմունքներից լրիվ կամ մասնակիորեն ազատվում են գնդի հրամանատարի հրամանով` հիմք ընդունելով հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը կամ զորամասի բժշկի (բուժակի) եզրակացությունը:

Ազատման ժամկետը լրանալուց հետո զինվորները և սերժանտները պետք է ուղարկվեն կրկնական բուժզննման, եթե ունեն դրա կարիքը:

Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին, կին զինծառայողներին ծառայողական պարտականություններից ազատելու և հիվանդությունից հետո ծառայության դուրս գալու մասին հայտնվում է գնդի հրամանում:

Ամբուլատոր բուժման նշանակում ստացած հիվանդները դեղորայք ընդունելու և բուժական այլ պրոցեդուրաներ ստանալու համար, ինչպես նաև բուժմասնագետների կոնսուլտացիաների կարիք ունեցողները գնդի բուժկետ են ուղարկվում հիվանդների գրանցման գրքում բժշկի նշած օրերին և ժամերին:

(353-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-127-Ն, 01.03.17 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։