Հոդված 356
Հոդված 356.
Զինծառայողներին գնդից դուրս բուժման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի եզրակացության, իսկ անհապաղ օգնության համար` բժշկի բացակայության դեպքում` բուժկետի հերթապահ բուժակը` միաժամանակ զեկուցելով գնդի բուժծառայության պետին և գնդի հերթապահին:
Հիվանդները բուժհիմնարկ են հասցվում գնդի հերթապահ սանիտարական տրանսպորտով` բժշկի (բուժակի) ուղեկցությամբ:
Գնդից դուրս բուժման ուղարկվելու դեպքում զինծառայողները պետք է հագնված լինեն տարվա եղանակին համապատասխան և ունենան ուղեգիր` գնդի հրամանատարի ստորագրությամբ, բժշկական գրքույկ, անձը վկայող փաստաթուղթ, անհրաժեշտ անձնական իրեր և պարենի ատեստատ, անհրաժեշտության դեպքում` տեղեկանք վնասվածքի մասին և բժշկական բնութագիր:
(356-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
(356-րդ հոդվածը` 18.06.20 ՀՕ-354-Ն օրենքի 2-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 06.10.2020 թվականին:)