Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 87
Հոդված 87.
Գնդի և առանձին գումարտակի հրամանատարների գործերի և պաշտոնների հանձնման-ընդունման ժամկետ է նշանակվում 10 օրից ոչ ավելի, գնդի հրամանատարի` սպառազինության և թիկունքի գծով տեղակալներինը` ոչ ավելի 20 օրից, գումարտակի և վաշտի հրամանատարներին` ոչ ավելի 5 օրից, ծառայությունների պետերինը` ոչ ավելի 15 օրից: Այդ պաշտոնատար անձանց գործերի հանձնման և ընդունման ժամկետները որոշում է ավագ հրամանատարը (պետը):
Գործերի և պաշտոնի հանձնման (ընդունման) ավարտ համարվում է այն պահը, երբ ավագ հրամանատարը (պետը) հաստատում է համապատասխան ակտը:
(87-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)