Անցնել բովանդակությանը
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Եթե որևէ ապրանք ներկրվում է Կողմերից մեկի տարածք այնպիսի մեծ քանակությամբ կամ այնպիսի պայմաններով, որոնք վնաս են հասցնում կամ սպառնում են վնասել նման կամ ուղղակիորեն դրա հետ մրցակցող ապրանքների տեղական արտադրողներին, ապա Հայաստանի Հանրապետությունը կամ Համայնքը նման դեպքում կարող են ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` հետևյալ գործընթացներին և պայմաններին համապատասխան:

2. Նախքան որևէ միջոց ձեռնարկելը, իսկ այն դեպքում, երբ կիրառվում է 4-րդ կետը` անհապաղ, Հայաստանի Հանրապետությունը կամ Համայնքը (ինչպես որ դեպքը կլինի) հնարավորին չափ արագ Համագործակցության խորհրդին կտրամադրի ամբողջ առնչվող տեղեկությունը` երկու Կողմերի համար ընդունելի լուծում փնտրելու նպատակով, ինչպես նախատեսված է 11-րդ բաժնում:

3. Եթե խորհրդակցությունների արդյունքում Կողմերը համաձայնության չեն գալիս Համագործակցության խորհրդին իրադրությունը հարթելու ուղղությամբ գործողությունների հարցով դիմելուց հետո 30 օրվա ընթացքում, ապա խորհրդակցություններ խնդրած Կողմը կարող է ազատորեն սահմանափակել տվյալ ապրանքների ներկրումը այն չափով և ժամկետով, որքանով անհրաժեշտ է վնասը կանխելու կամ չեզոքացնելու համար, կամ ձեռնարկել այլ համապատասխան միջոցներ:

4. Ծայրահեղ հանգամանքներում, երբ հապաղումը կարող է դառնալ անվերականգնելի վնասի պատճառ, Կողմերը կարող են միջոցներ ձեռնարկել մինչև խորհրդակցություններ սկսելը` այն պայմանով, որ այդ խորհրդակցությունները սկսվեն անմիջապես նման գործողությունից հետո:

5. Սույն Հոդվածի համաձայն միջոցներ ընտրելիս Կողմերը առաջնայնությունը կտան այն միջոցներին, որոնք ամենաքիչն են խոչընդոտում սույն Համաձայնագրի նպատակներին հասնելուն:

6. Սույն Հոդվածում ոչինչ չպետք է հակասի կամ այլ կերպ ներազդի, որ յուրաքանչյուր Կողմ ձեռնարկի հակադեմպինգային կամ հակազդող միջոցներ` համաձայն ԱՍԳՀ-ի 6-րդ ՀոդվածԻ, ԱՍԳՀ-ի 6-րդ ՀոդվածԻ կիրարկման մասին Համաձայնագրի, ԱՍԳՀ-ի 6-րդ, 16-րդ և 23-րդ Հոդվածների մեկնաբանման և կիրառման մասին Համաձայնագրի կամ համապատասխան ներքին օրենսդրության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։