ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 78
Հոդված 78
Սույնով հիմնվում է Համագործակցության խորհուրդ, որը հսկողություն կիրականացնի սույն Համաձայնագրի կիրառման նկատմամբ: Այն կգումարվի տարին մեկ անգամ` նախարարների մակարդակով: Այն կքննարկի սույն Համաձայնագրի շրջանակներում ծագող բոլոր հիմնական հարցերը, ինչպես նաև սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար, վերջինիս շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած այլ երկկողմ կամ միջազգային հարց: Համագործակցության խորհուրդը կարող է նաև հանձնարարականներ տալ երկու Կողմերի միջև համաձայնության միջոցով: