Հոդված 67. ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հոդված 67. ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Կողմերը կնպաստեն իրենց տնտեսական համակարգերի, տնտեսական բարեփոխումների և տնտեսական քաղաքականությունների համակարգման գործընթացներին` համագործակցելով իրենց տնտեսական համակարգերի հիմքերի, շուկայական տնտեսության պայմաններում` տնտեսական քաղաքականության մշակման և իրագործման հարցերում փոխըմբռնման գալու նպատակով: Այդպիսով Կողմերը կփոխանակեն տեղեկություն գերտնտեսության կատարման և հեռանկարների վերաբերյալ:
Համագործակցությունը տեխնիկական օգնություն կտրամադրի.
- տնտեսական բարեփոխումների գործընթացում աջակցել Հայաստանի Հանրապետությանը` փորձագիտական, խորհրդատվական և տեխնիկական օգնություն տրամադրելու ճանապարհով,
- խրախուսել համագործակցությունը տնտեսագետների միջև` արագացնելու համար տեղեկության և «նոու-հաու»-ի փոխանցումը տնտեսական քաղաքականության մշակման նպատակով, ինչպես նաև տնտեսական քաղաքականության բնագավառում կատարված հետազոտությունների արդյունքները լայնորեն տարածելու նպատակով: