ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 45. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌևՏՐԻ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 45. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌևՏՐԻ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Կողմերը կհամագործակցեն` երաշխավորելով, որ Հայաստանի Հանրապետության միջազգային առևտուրը կկարգավորվի ԱՀԿ-ի կանոնների համաձայն:
Այդպիսի համագործակցությունը կներառի հատուկ հարցերի մշակում, որոնք ուղղակիորեն վերաբերում են առևտրային գործունեությունը խթանելուն` ներառյալ.
- առևտրային գործունեության և դրան առնչվող հարցերի, ներառյալ վճարումների քաղաքականության մշակումը,
- համապատասխան օրենքների նախագծերի պատրաստումը,
- ԱՀԿ-ին վերջնականապես անդամակցելու համար Հայաստանի Հանրապետությանը նախապատրաստման հարցում օգնության շարունակումը: