Անցնել բովանդակությանը
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոդված 55. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 55. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ

1. Հաշվի առնելով Եվրոպական էներգետիկ խարտիայի և 1993 թվականի Լյուցերնի կոնֆերանսում ընդունված Հռչակագիրը, ինչպես նաև էներգետիկ խարտիայի պայմանագիրը ու հատկապես դրա 19-րդ Հոդվածը և էներգիայի արդյունավետության ու շրջակա միջավայրին առնչվող ասպեկտների վերաբերյալ արձանագրությունը` Կողմերը կզարգացնեն և կամրապնդեն իրենց համագործակցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության բնագավառում:

2. Համագործակցության նպատակն է պայքարը շրջակա միջավայրի վիճակի վատթարացման դեմ, որը, մասնավորապես, ներառում է`

- աղտոտվածության մակարդակների արդյունավետ դիտարկում և շրջակա միջավայրի դիտարկում ու գնահատում, ինչպես նաև շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվական համակարգ,

- պայքար օդի և ջրի տեղական, տարածաշրջանային և միջսահմանային աղտոտվածության դեմ,

- շրջակա միջավայրի վերականգնում,

- էներգիայի կայուն, ներգործուն և բնապահպանության առումով արդյունավետ արտադրություն և օգտագործում,

- արդյունաբերական գործարանների անվտանգություն,

- քիմիկատների դասակարգում և օգտագործման անվտանգություն,

- ջրի որակի գնահատում,

- արտադրական թափոնների կրճատում, վերամշակում և անվտանգ վերացում,

- Բազելի կոնվենցիայի նորմերի կիրառում,

- գյուղատնտեսության, աղուտային քայքայման և քիմիական աղտոտվածության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա,

- անտառների պահպանում,

- կենսաբանական բազմաձևության պահպանում, արգելավայրերի և կենսաբանական ռեսուրսների կայուն օգտագործում ու կառավարում, - հողօգտագործման պլանավորում, ներառյալ շինարարության և քաղաքաշինության պլանավորումը,

- տնտեսական և հարկային լծակների կիրառում,

- գլոբալ կլիմայական փոփոխություններ,

- բնապահպանական կրթություն և իրազեկություն,

- ռադիոակտիվ նյութերով վնասված տարածքների վերականգնմանը, առողջությանն ու սոցիալական հարցերին ուղղված տեխնիկական օգնություն,

- միջսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա փոխազդման գնահատականի մասին «Էսպռոյի» կոնվենցիայի կիրառում:

3. Համագործակցությունը կիրականացվի հետևյալ ձևերով, մասնավորապես.

- աղետների, այլ արտակարգ իրավիճակների կանխատեսում,

- տեղեկության և փորձագետների փոխանակում, ներառյալ դրանց փոխանակումը «մաքուր» տեխնոլոգիաների և բիոտեխնոլոգիաների անվտանգ բնապահպանական նկատառումներով վստահելի կիրառման բնագավառում,

- համատեղ գիտահետազոտական գործունեություն,

- համագործակցության ստանդարտներին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործում, - բնապահպանությանը վերաբերող վերապատրաստական դասընթացներ և կառուցվածքային ամրապնդում,

- համագործակցություն տարածաշրջանային մակարդակով, ներառյալ` համագործակցություն Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության շրջանակներում և միջազգային մակարդակով,

- կայուն զարգացման հասնելու նպատակով և առանձնապես գլոբալ և կլիմայական հիմնահարցում ռազմավարությունների մշակում,

- շրջակա միջավայրի վրա ներազդեցության հետազոտություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։