Հոդված 40
Հոդված 40
Առանց հակասելու 28-րդ ՀոդվածԻն, 2-րդ, 3-րդ և 4-րդ գլուխների ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես հետևյալ իրավունքները տվող դրույթ.
- Հայաստանի Հանրապետության կամ Անդամ պետությունների քաղաքացիներին` համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության կամ Անդամ պետության տարածք որևէ կարգավիճակով, մասնավորապես, որպես բաժնետեր կամ ընկերության գործընկեր, դրա ղեկավար, աշխատող ծառայություններ մատակարարող կամ ստացող մուտք գործելու կամ ներսում մնալու,
- Համայնքում հայկական ընկերությունների դուստր ձեռնարկություններին կամ մասնաճյուղերին` Համայնքի տարածքում աշխատանքի վերցնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին,
- Համայնքի ընկերությունների հայաստանյան դուստր ձեռնարկություններին կամ մասնաճյուղերին` Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքի վերցնելու Համայնքի համաքաղաքացիներին,
- հայկական ընկերություններին կամ Համայնքում հայկական ընկերությունների դուստր ձեռնարկություններին կամ մասնաճյուղերին` գործուղելու Հայաստանի քաղաքացիներին, այլ անձանց տնօրինությամբ և հսկողության տակ, ժամանակավոր աշխատանքային պայմանագրերով աշխատելու,
- Համայնքի ընկերություններին կամ Համայնքի ընկերությունների հայաստանյան դուստր ձեռնարկություններին կամ մասնաճյուղերին ժամանակավոր աշխատանքային պայմանագրերով Անդամ պետությունների քաղաքացիներին գործուղելու: